Lumiere Optics-ի մասին
December 10, 2021«Lumiere Optics» խանութ-սրահների ցանցի պատմությունը սկսվել է 2009 թվականին` ի սկզբանե ստանալով «Kargin Optics» անվանումը: Այսօր Lumiere Optics-ն ունի 8 մասնաճյուղ Երևան քաղաքում՝ հանդիսանալով օպտիկական բարձրակարգ ծառայություններ մատուցող առաջատար խանութ-սրահների ցանցերից մեկը Հայաստանում:
«Lumiere Optics» խանութ-սրահների ցանցը առաջիններից էր, որ հայ սպառողներին առաջարկեց հետևյալ ծառայությունները օպտիկայի բնագավառում`
- տեսողության ախտորոշում,
- օպտիկական շրջանակների և ոսպնյակների ընտրություն,
- օպտիկական ակնոցի պատրաստում,
- արևային ակնոցների բարձրորակ և լայն տեսականի,
- ակնոցների վերանորոգում մասնագիտացված լաբորատորիայում,
- կոնտակտային ոսպնյակների ընտրություն,
- տեսողության ապարատային բուժում Վիզատրոնիկ Մ3 սարքի միջոցով:
Մեր խանութ-սրահներում ակնաբանական ծառայություններ են մատուցում մասնագիտական մեծ փորձ ունեցող լիցենզավորված ակնաբույժներ, ովքեր ստուգումը իրականացնում են ժամանակակից սարքավորումների միջոցով:
Կարևորելով մեր յուրաքանչյուր հաճախորդի առողջությունը՝ մեր խանութ-սրահներում առաջարկվում են միայն օրիգինալ տեսականի շուրջ 50 աշխարհահռչակ ապրանքանիշներից, ինչպիսիք են՝ Ray-Ban, Tom Ford, Dolce&Gabanna, Persol, Giorgio Armani, Vogue, Ermenegildo Zegna, Chopard, Versace, Prada, Valentino, Dunhill, Bulgari, Burberry և այլն՝ ամենամեծ և մշտապես թարմացվող տեսականին՝ համապատասխան նորաձևության վերջին միտումներին և հաճախորդների պահանջներին:
